«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Նիկոլո Շիրան։շ
Այլ աղբյուրների համաձայն՝ կատալոնական ակումբը մտադիր է օգտագործել 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և արդեն պատրաստ է փոխանցել հրաժարագնի գումարը։ Այս տեղեկությունն ավելի վաղ հաստատել էր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ուիլյամսը «Ատլետիկի» հետ կապված է մինչև 2027 թվականը գործող պայմանագրով։ Ակումբային մակարդակով իր կարիերայի ընթացքում նա խաղացել է 167 խաղ, խփել 31 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։