Ուգո Լյորիս․ «Նա արժանի էր մեծ հարգանքի»

«Թոթենհեմի» նախկին դարպասապահ և ավագ Հյուգո Լյորիսն արձագանքել է Անժե Պոստեկօղլուի անսպասելի հրաժարականին, որի օրոք «Թոթենհեմը» անցյալ մրցաշրջանում նվաճեց իր առաջին գավաթը 16 տարվա ընթացքում։

«Ֆուտբոլը երկար ժամանակ չէր կարողացել ինձ զարմացնել։ Ես չգիտեմ ակումբի ներսում տեղի ունեցածի բոլոր մանրամասները։ Բայց եթե նման որոշում է կայացվել, դա նշանակում է, որ ղեկավարությունը վստահ է, որ սա առաջ քայլ է։ Ամեն դեպքում, նա արժանի էր մեծ հարգանքի. նա թիմին տվեց գավաթ, հույզեր, առաջ շարժվելու զգացում։ Երկրպագուները գնահատում են դա,- Goal-ին ասել է Լյորիսը։

Ավստրալիացի մասնագետը «Թոթենհեմը» գլխավորել է 2023 թվականի ամռանը և իր երկրորդ մրցաշրջանում ակումբին հաղթանակ պարգևեց Եվրոպա լիգայում։