Հանս-Դիտեր Ֆլիկի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հարաբերությունները վատթարացել են

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը լավ հարաբերությունների մեջ չէ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

«Բլաուգրանան» որոշել է բաժանվել թիմի ավագից և նրան փոխարինել նոր դարպասապահով՝ «Էսպանյոլից» Ժոան Գարսիայով։ 33-ամյա խաղացողը չի մտադիր լքել ակումբը, սակայն նրա և Ֆլիկի հարաբերությունները վատթարացել են, հաղորդում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը։

Դարպասապահի ապագան մնում է անորոշ։ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ «Գալաթասարայը» հետաքրքրություն է ցուցաբերել գերմանացու նկատմամբ, սակայն լուրերի համաձայն՝ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա։