Երեք ակումբներ հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հաղորդում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Նասրը» և «Ալ-Հիլալը» լրջորեն հետաքրքրված են 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ։

Միաժամանակ, աղբյուրը ընդգծում է, որ «Արսենալը» նույնպես հետաքրքրված է Ռոդրիգոյի ծառայություններով, բայց «Ռեալը» չի ցանկանում վաճառել իր խաղացողին։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 51 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 14 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։