ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահը բրիտանական հայտնի FourFourTwo հրատարակության կողմից։ Փարիզյան ակումբի կազմում իտալացի ֆուտբոլիստը 2024/2025 մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների Լիգան, Լիգա 1-ը և Ֆրանսիայի գավաթը։
Աշխարհի 10 լավագույն դարպասապահները՝ ըստ FourFourTwo-ի.
- Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ)
- Ալիսոն Բեքեր (Լիվերպուլ)
- Դավիդ Ռայա (Արսենալ)
- Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ)
- Յան Զոմմեր (Ինտեր)
- Յան Օբլակ (Ատլետիկո Մադրիդ)
- Մայք Մանյան (Միլան)
- Ժոան Գարսիա (Էսպանյոլ)
- Էմիլիանո Մարտինես (Ասթոն Վիլա)
- Միլե Սվիլար (Ռոմա)։
Անցած մրցաշրջանում Դոննարումման բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, որոնցից 13-ում դարպասը պահել է անառիկ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։