Ֆիլիպո Ինձագին նշանակվել է «Պալերմոյի» նոր գլխավոր մարզիչ։
Կողմերը ստորագրել են պայմանագիր, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
2024/25 մրցաշրջանում «Պալերմոն» զբաղեցրեց 8-րդ տեղը Իտալիայի Բ Սերիայում։
Հիշեցնենք, որ Ֆիլիպո Ինձագին հունիսի 13-ին լքեց «Պիզայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նախկինում 51-ամյա մասնագետը մարզել է «Սալերնիտանան», «Ռեջինան», «Բրեշիան», «Բենևենտոն», «Բոլոնիան», «Վենետիկը» և «Միլանը»։