Դիեգո Սիմեոնե․ «Ես ուզում եմ նրան տեսնել «Ատլետիկոյում»»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել «Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյի հետ։

«Ես ուզում եմ Քրիստիան Ռոմերոյին տեսնել մեր թիմում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Sport-ը։

27-ամյա Ռոմերոյի պայմանագրի ժամկետը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։