Դարվին Նունյեսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Corriere dello Sport-ի տվյալներով՝ «Լիվերպուլի» հարձակվողը չի ցանկանում կրկնել նախորդ մրցաշրջանը և փնտրում է մի թիմ, որտեղ կարող է դրսևորել առաջատարի որակներ և լինել մեկնարկային կազմում։

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» մնում է ֆավորիտը 25-ամյա ուրուգվայցու համար պայքարում, որտեղ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ նախագիծը պահանջում է հզոր հարձակողական կենտրոն։ Ակումբը կանոնավոր կապ է պահպանում ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ փորձելով շրջանցել մրցակիցներին։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 30 հանդիպում, դառնալով՝ հինգ գոլի հեղինակ։