«Բարսելոնան» կարող է հետաձգել Ժոան Գարսիայի տրանսֆերի պաշտոնական հայտարարությունը

Տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ինչու է «Բարսելոնան» կարող հետաձգել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերի պաշտոնական հայտարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բլաուգրանան» ակտիվացրել է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 25 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։ Mundo Deportivo-ի տվյալներով՝ Գարսիան ցանկանում է հրաժեշտ տալ «Էսպանյոլի» երկրպագուներին, այդ իսկ պատճառով նրա «Բարսելոնա» տեղափոխվելու հայտարարությունը կարող է հետաձգվել մինչև վաղը։

Իսպանական Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ժոան Գարսիան խաղացել է 38 խաղ, բաց է թողել 51 գոլ և ութ անգամ անառիկ պահել դարպասը։