«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Նիկո Ուիլյամսի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի վերաբերյալ։

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբը որոշել է ակտիվացնել ֆուտբոլիստի 58 միլիոն եվրոյով գնման տարբերակը՝ ֆուտբոլիստից դրական արձագանք ստանալով։ «Բարսելոնային» անհրաժեշտ կլինի ևս մի քանի փուլ բանակցությունների իսպանացի ֆուտբոլիստի գործակալի հետ։

Նիկո Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ 2024/25 մրցաշրջանում իսպանացի վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։