«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինդեպենդիենտեի» և Արգենտինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Քևին Լոմոնասոյով։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները կարող են ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին, եթե Ռոնալդ Արաուխոն և Անդրեաս Քրիստենսենը հեռանան ակումբից։

Նշվում է, որ Լոմոնասոյով հետաքրքրված թիմերը պետք է վճարեն 17 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Պաշտպանը հրավիրվել է Արգենտինայի հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի հունիսին Չիլիի և Կոլումբիայի դեմ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։