«Բարսելոնան» սկսում է կորցնել համբերությունը «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հնարավոր տեղափոխության հարցում։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները դժգոհ են կոլումբիացի ֆուտբոլիստի և նրա գործակալի կողմից «մերսիսայդցիների» վրա գործադրվող ճնշման մակարդակից։ «Բարսելոնան» կարծում էր, որ Դիասի նման գործողությունները թույլ կտան նրանց նվազեցնել ֆուտբոլիստի գինը մինչև 60 միլիոն եվրո։
Իսպանական գրանդը ցանկանում է, որ 28-ամյա հարձակվողի տրանսֆերը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, մինչդեռ նրա գործակալը փորձում է չշտապել այս հարցում։