«Ալ-Նասրի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է վերադառնալ Եվրոպա։
AS-ի տվյալներով՝ 31-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից երեք ակումբ՝ Լոնդոնի «Արսենալը», «Ատլետիկը» և ֆրանսիական «Մարսելը»։ Սաուդյան ակումբը բաց է բանակցությունների համար՝ ակնկալելով ֆուտբոլիստի համար ստանալ մոտ 25 միլիոն եվրո։
Նշվում է, որ հենց ֆինանսական գործոնն է, որը կարող է բարդացնել «Ատլետիկի» գործարքը, մինչդեռ «Արսենալը» արդեն ուսումնասիրում է հնարավոր տրանսֆերի պայմանները։
Լապորտը «Ալ-Նասր» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»։ Պաշտպանի պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։