«Ասթոն Վիլան» և «Ռոման» հետաքրքրված են «Բոլոնիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Ջոն Լուկումին կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում: Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ Լուկումիի համար պայքարին միացել են «Բորնմութը» և «Ասթոն Վիլան», ով «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի գլխավոր տրանսֆերային նպատակն է:

Բացի այդ, խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»:

Ընդգծվում է, որ «Բոլոնիան» չի պատրաստվում բաց թողնել Լուկումիին 28 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց, որը պաշտպանի պայմանագրում նշված է որպես հրաժարագնի կետ:

Այս մրցաշրջանում Լուկումին բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: