«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կարող է հայտնվել մեկ այլ անգլիական ակումբում։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Թոթենհեմը» ցանկանում է արգենտինացի հարձակվողին իր շարքերը համալրել։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը քննարկում է արգենտինացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Արգենտինացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է 2028 թվականի ամռանը։
2024/2025 մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում, դառնալով՝ 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։