Ալեխանդրո Գարնաչոն կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կարող է հայտնվել մեկ այլ անգլիական ակումբում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Թոթենհեմը» ցանկանում է արգենտինացի կիսապաշտպանին իր շարքերը համալրել։ Մայրաքաղաքային ակումբի ղեկավարները քննարկում են Ալեխանդրոյի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Գարնաչոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Արգենտինացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է 2028 թվականի ամռանը։ 2024/2025 մրցաշրջանում թևային հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 խաղ։ Ալեխանդրոն խփել է 11 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։