Այս ամառ կատալոնական «Բարսելոնան» կմեկնի Ասիա շրջագայության։ Այս մասին հաղորդվել է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքում։
Հանս-Դիտեր Ֆլիկի սաները մի քանի ընկերական խաղեր կանցկացնեն Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Կատալոնական թիմը կխաղա «Վիսել Կոբեի», «Սեուլի» և «Դեգուի» դեմ։ Խաղերը կկայանան հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը։
Նշենք, որ «Բարսելոնան» 2019 թվականից ի վեր առաջին անգամ կմեկնի ասիական շրջագայության։ Անցյալ մրցաշրջանում «Բլաուգրանան» դարձավ Լա լիգայի չեմպիոն, ինչպես նաև Թագավորական գավաթի խաղարկության հաղթող՝ եզրափակչում հաղթելով «Ռեալ Մադրիդին»