Վենսան Կոմպանի. «Հնարավոր է՝ գոլերի տարբերությունը կարևոր լինի խմբում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վինսան Կոմպանին խոսել է Աշխարհի ակումբային առաջնությունում «Օքլենդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (10-0):

«Աշխատանքն ավարտված է: Մենք լուրջ խաղացինք, արեցինք այն, ինչ պետք է անեինք: Հնարավոր է՝ գոլերի տարբերությունը կարևոր լինի խմբում, ուստի տասը գոլի տարբերությամբ հաղթանակը կարևոր է:

Երբ մրցակիցը խորն է պաշտպանության մեջ, 10 գոլ խփելը մի բան չէ, որը կարելի է ի սկզբանե ընդունել։

Ինձ համար ամենակարևորը այն է, որ Ջամալ Մուսիալան վնասվածքից հետո վերականգնվեց։ Սա լավ հիմք է մրցաշարի մնացած մասի համար», – Կոմպանիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը: