Հայտնի է Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն մարզիչը

Հայտնի է իսպանական Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը։

Ըստ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մարզիչների կոմիտեի՝ Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Բարսելոնայի» գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Նա կպարգևատրվի շաբաթ օրը՝ Ֆեդերացիայի կողմից կազմակերպված հատուկ արարողության ընթացքում։