Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի՝ «Ցրվենա Զվեզդա» հավանական տեղափոխությանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեեզդա» սպասվող տրանսֆերին:

«Նաիրը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես կամուրջ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։

Սերբիայի ակումբն ավելի մոտ է Եվրոպային, միջազգային խաղեր է անցկացնում։ Ամեն ինչ Թիկնիզյանի ձեռքերում է»,- ասել է Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հունիսի 20-ին կմեկնի Բելգրադ և բուժզննում կանցնի իր նոր ակումբի համար: