Պեդրո Ռոդրիգեսը և «Լացիոն» նոր պայմանագիր են կնքել

Իտալական «Լացիոն» և վինգեր Պեդրոն երկարաձգել են համագործակցությունը։ Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, կողմերը նոր պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

37-ամյա իսպանացի ֆուտբոլիստը միացել է հռոմեական ակումբին 2021 թվականի օգոստոսին։ Այդ ընթացքում Պեդրոն մասնակցել է 176 հանդիպման, որոնցում դարձել է 34 գոլի հեղինակ և կատարել է 17 գոլային փոխանցում։