ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» աստղին

Կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը, որի իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին», կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է 25-ամյա սերբ հարձակվողի ծառայություններով։ Լիգա 1-ի չեմպիոնը կարող է գործարքն ավարտել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Վլահովիչի շուկայական արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է «Ծեր Սինյորայի» 41 խաղի։ Դուշանը խփել է 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Նրա աշխատանքային պայմանագիրը թուրինյան գրանդի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։