Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Ֆեներբահչեի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։ 39-ամյա բոսնիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հուլիսի 1-ին, և նա միանալու է իտալական ակումբին ազատ գործակալի կարգավիճակով։
Ակնկալվում է, որ կողմերը կնքեն մեկ տարվա պայմանագիր, որի շրջանակում Ջեկոն կվաստակի տարեկան 1,5–1,8 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Ջեկոն «Ֆեներբահչեի» կազմում անցկացրել է 99 խաղ, որոնցում խփել է 46 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Մինչ այդ նա հանդես է եկել իտալական «Ռոմայում» և «Ինտերում»։