«Ռեալ Մադրիդի» հարձակվող Բրահիմ Դիասը շուտով նոր աշխատանքային պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդը» զգալի առաջընթաց է գրանցել 25-ամյա իսպանացու հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում, որը ուժի մեջ կլինի հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Նշվում է, որ կողմերը գրեթե համաձայնության են եկել։
Բրահիմ Դիասը «Ռեալ Մադրիդի» խաղացող է դարձել 2019 թվականին։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 52 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է վեց գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։