Լոնդոնի «Թոթենհեմ» տեղափոխված հարձակվող Մաթիս Թելը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայից» իր հեռանալը։
«Ես վայելեցի «Բավարիայի» կազմում անցկացրած ամեն խաղի յուրաքանչյուր րոպեն։ Մյունխենը միշտ կմնա իմ սրտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար, ես երբեք չեմ մոռանա դա։ Ուզում եմ ակումբին մաղթել ամենայն բարիք։
Շատ շնորհակալ եմ բոլորիդ», – ասվում է ֆուտբոլիստի հաղորդագրության մեջ։
Անցյալ մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին վարձավճարով խաղացել է «Թոթենհեմի» կազմում։ Տելը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13 խաղի՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։