«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հույս ունի միանալ «Բարսելոնային»։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը ներկայումս մարզվում է Իսպանիայում՝ սպասելով իր ապագայի վերաբերյալ նորություններին։
Տրանսֆերը կարող է ձախողվել, քանի որ «Բարսելոնան» բավարար գումար չունի, իսկ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կարող է այլ հարձակվող գնել։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը վարձավճարով հանդես էր գալիս «Ասթոն Վիլայում» 2025 թվականի հունվարից մինչև հունիս, մասնակցելով 17 հանդիպման, դառնալով՝ 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։