«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկիով: Այս մասին հայտնում է Corriere della Serra-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է այս ամռանը վաճառել դարպասապահ Անդրե Օնանային և ցանկանում է գտնել նրա համար արժանի փոխարինող, ուստի ակումբի ղեկավարությունը աչք է դրել 24-ամյա Կարնեսեկիի վրա։

«Ատալանտան» պատրաստ է բաց թողնել իտալացուն ավելի քան 40 միլիոն եվրոյի դիմաց։

Դարպասապահը 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում, բաց է թողել 45 գոլ և 18 անգամ անառիկ պահել դարպասը։ Նրա պայմանագիրը «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։