«Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել իր մրցակիցներից «Այնտրախտի» հարձակվող Հյուգո Էկիտիկեյի համար պայքարում:
«Լիվերպուլը» և «Չելսին» նույնպես հետաքրքրված են 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում: Bild-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս միակ ակումբն է, որը «Այնտրախտի» հետ բանակցություններ է վարում ֆրանսիացու համար: Հարձակվողն ինքը կցանկանար միանալ մանկունիանցիներին:
Transfermarkt-ի փորձագետները Հյուգո Էկիտիկեյի արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո, բայց «Այնտրախտը» պահանջում է 100 միլիոն: Անցյալ մրցաշրջանում խաղացողը 48 խաղում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում: