Յոզուա Կիմիխ․ «Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ նա կտեղափոխվի այդ ակումբ»

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը բացահայտ խոստովանել է, որ Լերոյ Սանեի՝ մյունխենյան ակումբից թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելու որոշումից անակնկալի է եկել։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 12-ին։

Սանեն նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։

«Եթե վերջին շաբաթներին ուշադիր հետևեիք իրավիճակին, կարող էիք կռահել, որ Լերոյի և ակումբի միջև ինչ-որ բան այն չէ։ Բայց անկեղծ ասած՝ չէի սպասում, որ նա կտեղափոխվի այդ ակումբ։ Դա ինձ զարմացրեց։ Հուսով եմ՝ նա հետ կնայի և կասի. դա ճիշտ որոշում էր», – Կիմիխի խոսքերն է մեջբերում «Sport Bild»-ը։