«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ չէ «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերի հարցում։
Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ նախորդ ամռանը 22-ամյա իսպանացին մերժել էր «Բլաուգրանայի» առաջարկը։ Ժոան Լապորտայի խոսքով՝ Նիկո Ուիլյամսը վիրավորել էր իր հպարտությունը։
Ամռանը «Բարսելոնայի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն է։
Իսպանացի ֆուտբոլիստը «Ատլետիկի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ 2024/25 մրցաշրջանում իսպանացի վինգերը բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։