Որքա՞ն գումար կպահանջի «Ինտերը» Հական Չալհանօղլուի համար

«Ինտերը» «Գալաթասարայից» Հական Չալհանօղլուի տրանսֆերի առաջարկ է ստացել։
«Corriere dello Sport»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ակումբը Թուրքիայի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել է 30 միլիոն եվրո։

Միլանյան ակումբը Չալհանօղլուին գնահատում է ավելի քան 40 միլիոն։ «Գալաթասարայը» մտադիր է պայմանագիր կնքել մի խաղացողի հետ, ով մանկուց երկրպագում է ստամբուլյան ակումբին։

2024/25 մրցաշրջանում Չալհանօղլուն Սերիա Ա-ի 29 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա մանրամասն վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։