«Գալաթասարայը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար։
Թուրքական ակումբը պատրաստ է 33-ամյա խաղացողին տարեկան վճարել մոտ 5 միլիոն եվրո զուտ աշխատավարձ, գերմանացի դարպասապահին նաև երաշխավորվել է մշտական տեղ մեկնարկային կազմում։
«Բարսելոնան» ուրախ կլինի բաց թողնել Մարկ-Անդրե տեր Շտեգենին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, «Գալաթասարայը» խնդիր չի ունենա կատալոնացիների հետ տրանսֆերի պայմանների շուրջ համաձայնության գալու հարցում։
Տեր Շտեգենը «Բլաուգրանայում» գույներով հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 12 միլիոն եվրո։