«Ատլետիկոյի» չորս երկրպագուներ դատապարտվել են ազատազրկման

Մադրիդի «Ատլետիկոյի» ակումբի չորս երկրպագուներ դատապարտվել են ազատազրկման՝ «Ռեալ Մադրիդի» խաղացող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիզմի համար, հաղորդում է Լա Լիգայի կայքը։

2023 թվականի հունվարին մեղադրյալները Իսպանիայի գավաթի խաղից առաջ խաղացողի տեսքով տիկնիկը կախեցին կամրջի տակ։ Մադրիդի նահանգային դատարանը մեղադրյալներից մեկին դատապարտեց 15 ամսվա ազատազրկման՝ ատելության հողի վրա կատարված հանցագործության և ևս 7 ամսվա՝ սպառնալիքների համար։

Մյուսները ստացան 14 ամիս (7-ը՝ ատելության հողի վրա կատարված հանցագործության և 7-ը՝ սպառնալիքների համար)։ Երկրպագուները նաև պետք է վճարեն 720-ից մինչև 1084 եվրո տուգանքներ և նրանց կարգելվի մոտենալ մարզադաշտերին խաղերի ժամանակ։

Նրանց ներողությունները նպաստեցին նրանց պատժի մեղմացմանը