Էնցո Մարեսկա․ «Մենք պետք է տեսնենք, թե ինչպես դա կազդի մեզ վրա»

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան խոստովանում է, որ չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա թիմի մասնակցությունը Ակումբային աշխարհի առաջնությանը:

Լոնդոնցիները կխաղան նույն խմբում «Լոս Անջելեսի», «Ֆլամենգոյի» և «Էսպերանսի» հետ: Խաղերը կկայանան հունիսի 16-ին, 20-ին և 23-ին:

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես դա կազդի մեզ վրա: Մեր մրցակիցները, Պրեմիեր լիգայի մյուս ակումբները արձակուրդում են, մինչ մենք այստեղ ենք: Սա նոր մրցաշար է», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը:

«Չելսիի» և «Լոս Անջելեսի» միջև այսօրվա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: