«Նապոլին» վճռականորեն տրամադրված է «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերն ավարտին հասցնելու հարցում։
Անգլիական գրանդը պատրաստ է այս ամռանը բաժանվել ուրուգվայցուց, և Իտալիայի չեմպիոնները վերջին օրերին նշվել են որպես ֆուտբոլիստի հիմնական հավակնորդներ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ նեապոլական թիմը լուրջ աշխատանքներ է սկսել տրանսֆերի շուրջ։ Ակումբը հեռախոսազրույցներից անցել է ուղիղ և կոնկրետ բանակցությունների։
Դարվին Նունյեսը նաև հետաքրքրություն է ներկայացնում Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների համար։
Transfermarkt-ը 25-ամյա հարձակվողի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։