«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը հաղթել է դատական գործը իր նախկին կնոջ՝ Դինորա Սանտանայի դեմ, որը նրան մեղադրում էր իրենց ալիմենտի համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։
Սանտանան պնդել է, որ Ալվեսը չի կատարել 2012 թվականի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները և պահանջել է փոխհատուցում։ Սակայն, Record-ի փոխանցմամբ, Բարսելոնայի դատարանը պարզել է, որ 42-ամյա Ալվեսը կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները։
Արդյունքում, Ալվեսին կվերադարձվի դատավարության ընթացքում նախկինում պահված 628 հազար եվրո գումարը։ Բացի այդ, նախկին կինը պարտավոր է հոգալ բոլոր դատական ծախսերը։ Դանի Ալվեսը և Դինորա Սանտանան ամուսնացած են եղել 2008-ից 2011 թվականներին և ունեն երկու երեխա՝ Վիկտորիան և Դանիելը։