Club World Cup. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Ատլետիկոյին»։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։

Փարիզեցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Ֆաբիան Ռուիսը (18-րդ րոպե), Վիտինյան (45+), Սեննի Մայուլուն (87) և Լի Կան Ինը (11 մետրոնոց, 90+):

Նշենք, որ հանդիպման 78-րդ րոպեին սկսած Դիեգո Սիմեոնեյի թիմը խաղում էր 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր երկրորդ դեղին քարտը ստացած ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն խմբում կլինի առաջին տեղում, իսկ նույն խմբի մյուս՝ «Բոտոֆագո» – «Սաունդերս» հանդիպումը կկայանա հունիսի 16-ին, ժամը 06։00-ին։