«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է վաճառվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հունվարին ուրուգվայցին նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Բլաուգրանայի» հետ մինչև 2031 թվականը, սակայն դա չի նշանակում, որ խաղացողը միանշանակ երկար կմնա թիմում։
Լրագրող Աշրաֆ Բեն Այադի խոսքով՝ «Բարսելոնան» բաց է Արաուխոյին վաճառելու համար։ Կատալոնական գրանդի ղեկավարությունը կքննարկի այն առաջարկները, որոնք շահավետ կհամարվեն ֆինանսական տեսանկյունից։
Ռոնալդ Արաուխոն անցյալ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում խաղացել է 25 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում 25-ամյա ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։