🎥 ԱՄՆ-ում հայ վարորդն ուղերձ է հղել Հենրիխ Մխիթարյանին

Sportitalia-ի ճանաչված լրագրող Տանկրեդի Պալմերին ներկա գտնվելով «Ինտերի» բաց մարզմանը ևՀենրիխ Մխիթարյանին ցույց տվել նրան մարզաբազա հասցրած հայ տաքսու վարորդի՝ Ջորջ անունով տղամարդու տեսաուղերձը։

Տաքսու վարորդը իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին՝ որպես Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի, և փոխանցել իր ջերմ ողջույնները։

Պալմերին տեսաուղերձը փոխանցել է հենց Մխիթարյանին, իսկ վերջինս երախտագիտությամբ արձագանքել է՝ շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար և նշելով, որ հուսով է՝ շուտով անձամբ կհանդիպեն։