«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ։ «Կարմիր սատանաները» պատրաստ են այս ամռանը լսել արգենտինացու համար առաջարկներ։
Լրագրող Սայմոն Ջոնսի խոսքով՝ «Չելսին», «Ասթոն Վիլան» և «Թոթենհեմը» դիտարկում են Գարնաչոյին ձեռք բերելու հնարավորությունը։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։ 2024/25 մրցաշրջանում Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 58 խաղում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։