📸 «Ռեալ Մադրիդը» ներկայացրել է թիմի 2025/26 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը

«Ռեալ Մադրիդը» ներկայացրել է թիմի 2025/26 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը։

Արտագնա մարզաշապիկի դիզայնը ոգեշնչված է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի երեկոյան մթնոլորտից։

Համազգեստը մուգ կապույտ է, որը հիշեցնում է գիշերային երկինքը «Ռեալ Մադրիդի» տնային մարզադաշտում խաղերի ժամանակ, և ունի արծաթե մանրամասներ, որոնք ոգեշնչված են մարզադաշտի ճակատային մասից: Համազգեստի վրա կան նաև կանաչ տարրեր, որոնք արտացոլում են խոտածածկի գույնը։