«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարիերան շարունակելու իր առաջնահերթ տարբերակն է համարում «Արսենալ» տեղափոխվելը։
Ըստ The Times-ի՝ 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շփվելիս հստակեցրել է, որ նախընտրում է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք «Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել շվեդ հարձակվողի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ներսում Գյոկերեսի տրանսֆերի վերաբերյալ կոնսենսուս չկա։ Ոմանք կարծում են, որ նրան պետք է գնել, իսկ մյուսները կողմ են «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի տրանսֆերին։
2024/25 մրցաշրջանում Գյոկերեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սպորտինգի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 75 միլիոն եվրո։