Ռայան Շերկին վճռականորեն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» վրեժ լուծել։
«Ես այստեղ եմ եկել բոլոր խաղերում հաղթելու համար։
Ինձ դուր չեկավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիոնին», քանի որ դա իմ հարազատ թիմն է։ Հիմա սպասում եմ, որ խաղամ նրանց դեմ, և հաղթեմ, վրեժի ցանկությամ սպասում եմ նրանց դեմ խաղին», – ասաց «Մանչեսթեր Սիթիի» նորեկը։
Շերկին այս տարի «Յունայթեդի» դեմ խաղաց Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում։ Առաջին խաղն ավարտվեց 2-2 հաշվով, պատասխան խաղը՝ 4-5 հաշվով։