«Ռոման» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Մեթ Օ’Ռեյլիի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացիները պլանավորում են 23-ամյա դանիացու համար ստանալ 25 միլիոն եվրո։
«Ռոման» մտադիր է նվազեցնել այդ գումարը։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնվել է տրանսֆերին, ակումբները դեռ պետք է համաձայնության գան։
Օ’Ռեյլին 2024/25 մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Դանիացու պայմանագիրը «Բրայթոնի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։