«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը կիսվել է իր սպասելիքներով ակումբային աշխարհի առաջնության ՊՍԺ-ի դեմ խաղի վերաբերյալ։
«Մենք խաղալու ենք Եվրոպայի գործող չեմպիոնների դեմ, որոնք հիանալի թիմ են հիանալի մարզչի հետ։
Բայց յուրաքանչյուր թիմ ունի թույլ կողմեր, ինչպես մենք, և մենք կփորձենք կենտրոնանալ դրա վրա, որպեսզի սկսենք երեք միավորով, ինչը կարևոր կլինի», – Դե Պոլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։