«Ռեալ Մադրիդը» կարող է գնել Նիկո Ուիլյամսին՝ Վինիսիուսին փոխարինելու համար

«Ռեալ Մադրիդը» «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսին դիտարկում է որպես առաջնահերթ տարբերակ, եթե հարձակվող Վինիսիուս Ժունիորը հեռանա ակումբից, ում ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի թիմերը։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տվյալներով՝ կողմերի միջև բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու շուրջ բանակցություններում ներկայումս առաջընթաց չկա։ Վինիսիուսը ցանկանում է դառնալ «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, մինչդեռ իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում խախտել աշխատավարձի հավասարակշռությունը։

2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է բոլոր մրցաշարերում 52 հանդիպման, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։