Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը

Մադրիդի «Ռեալը» համարվում է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբը սոցիալական ցանցերում ունեցած իր հետևորդների քանակով։ Ըստ Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIES) տվյալների՝ «սերուցքայինների» էջերին հետևում է շուրջ 474 միլիոն մարդ։

Երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնան»՝ 427 միլիոն բաժանորդով, իսկ երրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 234 միլիոնով։

CIES-ի հրապարակած ցուցակում առաջին տասնյակում են նաև.

ՊՍԺ — 199 միլիոն

«Մանչեսթեր Սիթի» — 180 միլիոն

«Յուվենտուս» — 175 միլիոն

«Լիվերպուլ» — 167 միլիոն

«Չելսի» — 153 միլիոն

«Բավարիա» — 149 միլիոն

«Արսենալ» — 114 միլիոն

Նշենք, որ ավարտված մրցաշրջանում «Ռեալը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը, իսկ «Բարսելոնան»՝ Իսպանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը։