«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Բավարիայի» առաջատարներից մեկին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ։ Այս մասին հայտնում է Daily Briefing-ը։

Աղբյուրի տվյալներով՝ 28-ամյա կորեացին կարող է տեղափոխվել Անգլիա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

2024/25 մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 3 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։