«Մանչեսթեր Սիթիի» սանը տեղափոխվեց Ֆրանսիա

«Մարսելը» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Սի Ջի Էգան-Ռայլիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Նշվում է, որ 22-ամյա անգլիացի ֆուտբոլիստը միացել է ակումբին՝ հաջողությամբ բժշկական զննում անցնելուց հետո։

Պաշտպանը ներկայումս հանդես է գալիս Անգլիայի հավաքականի կազմում 2025 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղացել է «Բըրնլիի» կազմում։ Պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 43 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» սան է։