«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բորնմութի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բորնմութը» 21-ամյա ֆուտբոլիստի համար կպահանջի 45 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մերսիսայդցիները մտադիր են բանակցել ավելի ցածր գնի շուրջ։ Բացի այդ, Անգլիայի չեմպիոնները դիտարկում են ևս մեկ հարձակվողի և պաշտպանի թեկնածություններ։
Ավելի վաղ «Լիվերպուլը» ձեռք էր բերել դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին «Վալենսիայից» 29 միլիոն ֆունտով, ինչպես նաև աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին «Բայերից» 29,5 միլիոն ֆունտով։